ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Մահացել է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին։ Այս մասին հայտնում ՌԻԱ Նովոստին։ Աշխարհի չեմպիոնը 88 տարեկան էր։
Նշենք, որ Սպասկին աշխարհի չեմպիոն է դարձել 1969 թվականին՝ հաղթելով մեր հայրենակից Տիգրան Պետրոսյանին, ով 1966-ին պահպանել էր չեմպիոնական տիտղոսը նույն Սպասկու հետ մրցամարտում։
Սպասկին չեմպիոնի կոչումից զրկվեց 1972-ին՝ պարտվելով Ռոբերտ Ֆիշերին։