Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող ​​ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բանգկոկից 120 կիլոմետր հեռավորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող ​​ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով առնվազն 18 մարդ մահացել է և մոտ 20-ը՝ տուժել, հայտնում է «Thairath» թերթը։
Երեք ավտոբուս 200 հոգանոց էքսկուրսիոն խումբ էին տեղափոխում։ Վերջին մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ավտոբուսը բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել։
Լրատվամիջոցները հայտնում են, որ վթարի ենթարկված ավտոբուսում եղել է 47 ուղևոր և երկու վարորդ։
Հայտնի է, որ ավտոբուսը հյուսիսարևելյան Բունգկան նահանգից ուղևորվում էր Ռայոնգ առողջարանային նահանգ: