ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` Մ. Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց մեր միջնորդությունը, սպանության կազմակերպման մեջ հանիրավի մեղադրվող մեր պաշտպանյալին ազատ արձակեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոց»,– գրել է փաստաբանը։
Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։
Հիշեցնենք` 43-ամյա Սերգեյ Գրիգորյանի սպանությունը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 11-ին։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ սպանության համար ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը։