ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը «Fox News» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ–ն հույս ունի, որ նախագահ Թրամփը շատ շուտ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Ակնկալում ենք, որ այդ հանդիպումները տեղի կունենան շատ շուտ, հատկապես Զելենսկու հետ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Լիվիթը նաև նշել է, որ Թրամփը ձգտում է Զելենսկու հետ օգտակար հանածոների շահագործման համաձայնագիր ստորագրել, որպեսզի վերադարձնի ամերիկացի հարկատուներին Կիևին օգնության համար ծախսված գումարները։
Ավելի վաղ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը պատմել էր, որ ըստ էության ԱՄՆ նախագահի հետ չի քննարկել խաղաղությունն Ուկրաինայում։ Պետության ղեկավարի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին Թրամփին իր հույզերը ցուցադրելու առիթ է տալիս։