Արեգակի վրա պլազմայի նոր հզոր արտանետումը կարող է վնասել Երկրին. գիտնական

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում տիեզերանավերի գործունեության համար ռիսկերը նկատելիորեն կբարձրանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արևի վրա տեղի ունեցած պլազմայի խոշոր արտանետումը դեպի Երկիր է ուղղված։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովին։
Առավոտյան Արևի վրա տեղի է ունեցել պլազմայի խոշոր, հնարավոր է՝ այս տարվա ամենամեծ արտանետումը: Նախնական տվյալներով՝ այն տեղի է ունեցել Երկրի հակառակ կողմն ուղղված հատվածում։
«Արևի վրա գրանցվել է պլազմայի այս տարվա ամենախոշոր արտանետումներից մեկը, որը մասամբ ուղղված է եղել դեպի երկիր»,-ասել է Բոգաչովը:
Նա մանրամասնել է, որ արտանետումը տեղի է ունեցել թիվ 3998 ակտիվ շրջանում, որը գտնվում է Արև-Երկիր գծից մոտ 39 աստիճան անկյան տակ: Գիտնականը հիշեցրել է, որ պլազման խոշոր բռնկումներից հետո սովորաբար տարածվում է 60 աստիճանից ավելի անկյուններով, այսինքն՝ արտանետված նյութի առնվազն մի մասը պետք է շարժվի դեպի Երկիր:
2 օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել երկրորդ հզոր բռնկումը
Ծանր լիցքավորված մասնիկները (պրոտոններ և իոններ) կարող են Երկիր հասնել արդեն այսօր, դրան կնպաստի այն, որ իրադարձությունը տեղի է ունեցել Արևի այն հատվածում, որը Երկրի հետ կապված է միջմոլորակային մագնիսական դաշտի գծերով: Այդ կապակցությամբ առաջիկա մի քանի օրվա ընթացքում նկատելիորեն կբարձրանան տիեզերանավերի գործունեության ռիսկերը։
«Արեգակնային պլազմայի հիմնական ծավալը հավանաբար կհասնի հինգշաբթի, Մոսկվայի ժամանակով փետրվարի 27-ի երեկոյան։ Ավելի ճշգրիտ կանխատեսում կձևավորվի վաղը առավոտյան, երբ ստացվեն և մշակվեն տիեզերական կորոնոգրաֆների տվյալները, ինչը թույլ կտա չափել արտանետվող արևային զանգվածների ճշգրիտ արագություններն ու շարժման ուղղությունը»,-ավելացրել է Բոգաչովը:
Ինչպես երևում է լաբորատորիայի կայքում տեղադրված գրաֆիկից, բռնկման հզորությունը, որի ընթացքում տեղի է ունեցել պլազմայի արտանետումը, կազմել է М3.6 (այսինքն, ըստ ընդունված դասակարգման` միջին հզորության):
Արեգակի վրա գրանցվել է X-ից բարձր բալի բռնկում