ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր–Ալավերդի ճանապարհին` «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1992 թվականին ծնված վարորդ Ա.Գ.–ն մահացել է։
Փրկարարները Վանաձոր–Ալավերդի ճանապարհի վթարի վայրում
Դեպքի մասին ահազանգը ստացվել է փետրվարի 24-ին, ժամը 11։49-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները Վանաձոր–Ալավերդի ճանապարհի վթարի վայրում
«Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից` ավտոմեքենայից մոտ 5 մ հեռավորության վրա։