Ադրբեջանում տեխնիկական սպիրտի թունավորումից 15 մարդ է մահացել

Նախնական տվյալներով՝ նրանք տեխնիկական սպիրտի մեծ քանակություն պարունակող հիգիենայի տարբեր միջոցներ են խմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Բաքվում սպիրտի թունավորումից 15 մարդ է մահացել, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Մահվան դեպքերը գրանցվել են փետրվարի 22-23-ը։ Նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել մեթիլ (տեխնիկական) սպիրտի թունավորումից։
Մահացածները 75% և95% սպիրտ պարունակող տարբեր հիգիենայի միջոցներ են օգտագործել։ Դատախազության աշխատակիցներն ու քրեագետները իրեղեն ապացույցներ են առգրավել, այդ թվում՝ հիգիենայի պարագաների դատարկ սրվակներ։