Վատիկանը Հռոմի պապի մասին հաղորդագրություն է տարածել

Հռոմի պապը
Բժիշկները վստահեցնում են, որ քահանայապետի կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը թոքաբորբի պատճառով գտնվում է հիվանդանոցում, գիշերը հանգիստ է անցկացրել, նրան հաջողվել է քնել։ Տեղեկությունը հայտնում է «Corriere della Sera» թերթը՝ հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությանը։
Փետրվարի 21-ին լուր տարածվեց, որ Հռոմի պապն ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ էլ կմնա հիվանդանոցում: Բժիշկները վստահեցնում են, որ քահանայապետի կյանքին վտանգ չի սպառնում։
Ինչպես նշում է պարբերականը, այսօր Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որը բաղկացած է ընդամենը մի քանի բառից:
«Հռոմի պապը լավ հանգստացել է», - ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին 88-ամյա Հռոմի պապն ընդունելության ավարտից հետո ուղևորվել է Հռոմի «Gemelli» կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բժիշկները երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել։
Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից. Վատիկանում նշել են պայմանը