Թրամփը «շատ լավ զրույց» է անվանել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Կիևը միայն բառերով է կարողանում կոշտություն դրսևորել և հաղթաթղթեր չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին զրույցը և ընդգծել է, որ դրանից հետո ինքը ոչ այնքան լավ բանակցություններ է ունեցել Ուկրաինայի հետ։
«Շատ լավ բանակցություններ եմ ունեցել Պուտինի հետ։ Եվ այնքան էլ լավ բանակցություններ չեմ ունեցել Ուկրաինայի հետ»,-ասել է Թրամփը ամերիկյան նահանգների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Նա նաև նշել է, որ Կիևը միայն խոսքով է կարողանում կոշտություն դրսևորել և հաղթաթղթեր չունի։ «Նրանք չունեն որևէ խաղաքարտ, որով կարելի է խաղալ»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև հավաստիացրել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը ձգտում է նպաստել մարդասիրության նկատառումներով:
Ավելի վաղ Թրամփը Fox News ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ Վլադիմիր Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում հակամարտության լուծմանը: ԱՄՆ նախագահի խոսքով` Զելենսկու ներկայությունը հակամարտության կարգավորման բանակցություններում պարտադիր չէ։