Ռուբիոն հայտարարել է` Զելենսկին ստել է. նրան խորհուրդ են տալիս անհապաղ լքել Ուկրաինան

Մարկո Ռուբիո
Մարկո Ռուբիո
Տարեսկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է վերադարձնել Ուկրաինայի վրա ծախսված գումարները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, թե հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած գործարքը։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջին տված հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել է X սոցցանցում։
Ռուբիոն նշել է, որ Զելենսկին համաձայնել է հանքանյութերի գործարքին, սակայն հայտարարել է, որ այն պետք է օրենսդրական գործընթաց անցնի:
«Երկու օր անց ես կարդացի, որ Զելենսկին ասել է, որ մերժել է գործարքը. «Մենք ոչ մի դեպքում դա չենք անի»։ Բայց այդպես չի եղել», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Միևնույն ժամանակ «New York Post»-ը, հղում անելով աղբյուրին, գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորները կարծում են, որ Վլադիմիր Զելենսկին անհապաղ պետք է լքի Ուկրաինան։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլրդ դոլարով շատ օգնություն է տվել, քան Եվրոպան, բայց այդ գումարը վերադարձնելու մեխանիզմ չի մշակվել։ ԱՄՆ առաջնորդն ուզում է Կիևից հազվագյուտ մետաղներ ստանալ ներդրված գումարի դիմաց։
Մինչդեռ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ չգիտի, թե ուր է անհետացել ԱՄՆ կառավարության հատկացրած 200 մլրդ դոլարը։ Նրա խոսքով՝ Կիևը մոտ 76 մլրդ դոլար է ստացել։
Ռուսաստանը հաղթաթուղթ ունի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում. Թրամփ