Պուտինը ռուս–ամերիկյան բանակցությունների արդյունքները կներկայացնի Սի Ծինփինին. Պեսկով

Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ ամենամոտ ժամանակներս ԲՐԻԿՍ-ի շրջանակներում գործընկերներին կտեղեկացնի ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հեռախոսազրույցիմասին, որիընթացքումՌուսաստանի ղեկավարը, ինչպեսսպասվումէ, իրգործընկերոջըկտեղեկացնիռուս-ամերիկյանբանակցություններիմասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինն ավելի վաղ ասել էր, որ ամենամոտ ժամանակներս ԲՐԻԿՍ-ի շրջանակներում գործընկերներին կտեղեկացնի ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին:
«Արժե», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է ակնկալել հեռախոսազրույց Սի Ծինփինի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 18–ին Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ: Ռուսաստանը ներկայացրել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ այն «վատ չի անցել», լուրջ խոսակցություն է տեղի ունեցել բոլոր հարցերի շուրջ։
Բանակցությունները տևել են չորսուկես ժամ։