Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի մոտ, որտեղ 2024 թվականին ահաբեկչություն էր տեղի ունեցել, ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող է կանգնեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին և շինհրապարակում աշխատող բանվորին։
Գործակալության տվյալներով՝ հուշարձանը մետաղական կառուցվածք ունի։
Հուշակոթողի կանգնեցման աշխատանքներն իրականացնում են «Crocus Group»-ին պատկանող շենքի սեփականատերերը։ Բացման օրը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք` Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի համերգասրահում 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը 145 մարդու կյանք խլեց։ Հարձակվողները կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը։