Հայաստանի մի շարք բուհեր ձյան պատճառով դադարեցրել են դասերը

Չդադարող ձյան պատճառով այս պահին Երևանում դպրոցները փակ են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանյան որոշ բուհերում, ինչպես նաև դպրոցներում, ձյան տեղումների պատճառով դասերը չեղարկվել են։ Ուսումնական հաստատությունների մի մասն անցել է հեռավար ուսուցման։
Փետրվարի 20-ին սկսած ձյան տեղումները տրանսպորտային կոլապսի պատճառ են դարձել․ Երևանում անգամ որոշ փողոցներ ժամանակավորապես փակվել են։ Տեղումներն այս պահին ևս շարունակվում են։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 359 ավտոմեքենա. ՆԳՆ
Մասնավորապես, Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որ այսօր անցնելու են հեռավար ուսուցման։ ԵՊՀ-ում փետրվարի 21-ին նշանակված քննությունները տեղափոխվել են փետրվարի 24, իսկ բաց թողնված բոլոր դասերը կլրացվեն հաջորդ շաբաթ: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը ևս անցել է հեռավար ուսուցման:
Ինչ վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանին և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, ապա այս բուհերի ղեկավարությունը հայտարարել է, որ բոլոր քննություններն ու դասերը չեղարկվում են եղանակային պայմանների պատճառով:
Մյուս բուհերը չեն չեղարկել դասերը՝ հայտարարելով, որ դասերին ուսանողների բացակայությունը կհամարվի հարգելի։
Ավինյանը վստահեցնում է՝ ձնամաքրման աշխատանքները պատշաճ են կատարվում