Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն 1 օրում ավելի քան 90 դրոնով հարձակվել է ՌԴ Բելգորոդի մարզի վրա․ մարզպետ

Վյաչեսլավ Գլադկովը. Արխիվային լուսանկար
Անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզի 7 շրջանների 31 բնակավայրեր հայտնվել են հարվածի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում ավելի քան 90 անօդաչու թռչող սարքերով գրոհել են Բելգորոդի մարզը, ընդ որում այդ հարձակումներից մոտ 80-ը եղել են Վալույսկի, Գրայվորոնսկի և Շեբեկինսկի շրջանների վրա: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տեղեկության համաձայն՝ անցած օրվա ընթացքում ուկրաինական զինուժը թիրախավորել է մարզի յոթ շրջանների 31 բնակավայրերը։ Արձակվել է 37 արկ, իրականացվել է 92 ԱԹՍ-ներով հարձակում, որոնցից խոցվել է 58-ը: Հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, տուժել` 4–ը։ Գրանցվել են 8 առանձնատների և 10 տրանսպորտային միջոցների տարբեր տեսակի վնասումներ:
Նշենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։