Ծառայությունների գները չափազանց ցածր են. մարզային հիվանդանոցների կառավարման կարգը կփոխվի

Հիվանդանոց. արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարությունում կարծում են, որ շատ դեպքերում մարզային հիվանդանոցները ծանրաբեռնված չեն լինում, բայց չափազանց մեծ անձնակազմ են պահում, իսկ վճարովի ծառայությունների գները շատ ցածր են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ մարզերի բուժկենտրոնների կառավարումը մարզպետարաններից կանցնի ՀՀ առողջապահության նախարարությանը: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ինչպես նշվում է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ, մարզային հիվանդանոցների 40–ից ավելի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տվել, որ մարզպետների աշխատակազմում նրանց համար կառավարման իրավասությունները բավարար չեն։ Գրեթե ամենուր հիվանդանոցների ծախսերը շեղվել են ֆինանսական ծրագրերից, իսկ վճարովի ծառայությունների գները չափազանց ցածր են:
Հայաստանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել
Բացի այդ, հիվանդանոցների շենքերի պահպանման, սարքավորումների և դեղորայքի գնման երկարաժամկետ պլանավորում չի իրականացվում։ Առողջապահության նախարարությունում կարծում են` անհրաժեշտ է, որ հիվանդանոցն այս ամենի համար ծախսի իր միջոցների 40–45 տոկոսը, իսկ աշխատակազմի աշխատավարձերի վրա չպետք է ծախսվի 55 տոկոսից ավելին։ Մինչդեռ մարզային բոլոր հիվանդանոցներում աշխատավարձերի ծախսը գերազանցում է 70 տոկոսը։
Պահանջելով կրճատել աշխատավարձերի ֆոնդը՝ առողջապահության նախարարությունից կա պահանջ կրճատել նաև անձնակազմը և փակել բաժանմունքների մի մասը:
Նախարարությունը պատրաստվում է այդ հիվանդանոցների համար ֆինանսական առողջացման ծրագիր կազմել։
Ինչո՞ւ են կանայք տանը ծննդաբերում. երևույթի հոգեբանական ու իրավական կողմերը