ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Փետրվարի 20-23-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ձյուն կգա, ընդ որում` ամսի 20-ին և 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ առատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
«Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +0–ից +2, իսկ գիշերը` -5-ից -7 աստիճանի սահմաններում։

Եղանակի տեսություն
© ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ