ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են։ Այս տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են»,–գրել է նա:
Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ դասերը հետաձգվում են կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։
Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է, որ վաղը մանկապարտեզներն աշխատելու են, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի։
Հավելենք, որ այսօր Երևանում առատ ձյուն է տեղում։ Մայրաքաղաքում երեկոյան ժամերին քաոս էր` գրեթե բոլոր ճանապարհներին խցանումներ էին, մարդիկ ժամերով չէին կարողանում տուն հասնել։ Հասարակական տրանսպորտի մի մասն ամառային անվադողեր է եղել, և վարորդները հրաժարվել են վարել ավտոբուսները։