Սարատովի մարզի պաշտոնյաներից մեկի դեմ ծրագրված ահաբեկչությունը կանխվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Նշվում է, որ Ուկրաինայում 2024 թվականին հավաքագրված ռուսաստանցին հատուկ պատրաստություն է անցել Կիևում։
Գործելով հրահանգչի ցուցումով՝ նա նախապես պատրաստված պահոցից վերցրել է խոցող տարրերով պայթուցիկ սարք` պաշտոնյայի մեքենան պայթեցնելու համար։
Հատուկ ծառայության տվյալներով՝ տղամարդը տվյալներ է հավաքել նաև Էնգելսի ռազմական օդանավակայանի մասին՝ գրանցելով վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին անօդաչուների կողմից հասցվող հարվածները։
Ձերբակալության ժամանակ դիվերսանտը զինված դիմադրություն է ցուցաբերել և չեզոքացվել է պատասխան կրակով։