Ռուսական ՀՕՊ–ն ուկրաինական ՄիԳ–29 կործանիչ ու 123 ԱԹՍ է խոցել. ՊՆ

Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Խոցվել են նաև JDAM երկու կառավարվող ավիացիոն ռումբեր ևHIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չորս արկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական ՄիԳ-29 ինքնաթիռ, JDAM (Joint Direct Attack Munition) կառավարվող ավիացիոն երկու ռումբ և 123 անօդաչու են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռ, ֆրանսիական արտադրության հինգ կառավարվող Hammer ավիառումբ, երկու կառավարվող JDAM ավիառումբ և ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չորս արկ, ինչպես նաև 123 ինքնաթիռային տիպի անօդաչու»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։