ՌԴ ՊՆ–ն հրապարակել է Կուրսկի մարզի Սվերդլիկովո բնակավայրի ազատագրման կադրերը

Սկզբում գործի են անցել ավիացիան, հրետանին ու ԱԹՍ–ները, որից հետո Տուլայի դեսանտայինները գրավել են Սվերդլիկովո բնակավայրի հյուսիսային հատվածը և վերահսկողության տակ առել Սուջա-Ռիլսկ ճանապարհը:
Sputnik
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Տուլայի օդադեսանտային դիվիզիայի երկու գնդի և Նովոռոսիյսկի դեսանտագրոհային դիվիզիայի (լեռնային) գրոհային ստորաբաժանումների կողմից Կուրսկի մարզի Սուջայի շրջանում գտնվող Սվերդլիկովո բնակավայրի ազատագրման կադրերը։
«Սվերդլիկովոյում դեռ բարդ իրավիճակ է: Բնակավայրն այժմ ազատագրված է: Տարածքում տեղակայված են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները: Այս պահին դուրս ենք եկել պետական ​​սահման և շարունակում ենք պահել բնակավայրը», - տեսանյութում ասում է «Վարպետ» ազդականչով հրամանատարը:
Նրա խոսքով՝ հակառակորդին Սվերդլիկովոյից հեռացնելը հեշտ չի եղել։
Սկզբում գործի են անցել ավիացիան, հրետանին ու ԱԹՍ–ները, որից հետո Տուլայի դեսանտայինները, իրականացնելով հարձակողական գործողություններ, գրավել են Սվերդլիկովո բնակավայրի հյուսիսային հատվածը և վերահսկողության տակ առել Սուջա-Ռիլսկ ճանապարհը:
«Հանդիպելով հակառակորդի կատաղի դիմադրության՝ գրոհային ստորաբաժանումները, կատարելով հետախուզական և որոնողական գործողություններ, շարժվելով թաքստոցից թաքստոց, հակառակորդին քշեցին իր զբաղեցրած դիրքերից: Հետագայում համագործակցելով Թեոդոսիայի 56-րդ գվարդիական դեսանտագրոհային գնդի գրոհայինների հետ, որոնք գրոհային գործողություններ էին իրականացնում բնակավայրի արևմտյան հատվածում, շարժվելով Լոկնյա գետի տարբեր ափերով, 51-րդ գնդի դեսանտայինները շարունակեցին բնակավայրի գրոհը»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ հակառակորդը պահեստազոր է մոտեցրել, որի մի մասը ոչնչացվել է հրետանու և անօդաչուների հարվածներից։
«Հակառակորդը, հասկանալով Սվերդլիկովոյի կարևորությունը Սուջայի պաշտպանության գործում, փորձում էր պահել բնակավայրը, բայց չհաջողվեց։ Հակառակորդի զորքի մի մասը ոչնչացվել է, մյուս մասը` գերեվարվել»,– նշում է գերատեսչությունը։
Բնակավայրն ազատագրելուց հետո դեսանտայինները, ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, զինվորական հուշահամալիրի մոտ կանգնեցրել են Ռուսաստանի և օդադեսանտային զորքերի դրոշները։
Սամարայի մարզի Սիզրանի նավթավերամշակման գործարանը անօդաչուի հարձակման է ենթարկվել. մարզպետ