ՀԱՄԱՍ–ը հաստատել է, որ փետրվարի 20–ին Իսրայելին կփոխանցի զոհված պատանդների մարմինները

Բոլորը Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների զոհեր են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 20-ին իսրայելական կողմին կփոխանցի Գազայի հատվածում զոհված պատանդների, այդ թվում՝ Բիբաս ընտանիքի անդամների մարմինները:
Իսրայելը հետաձգել է պաղեստինցիների ազատ արձակումը բանտերից ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շրջանակում
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Իզեդին Ալ Քասամի բրիգադ» խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ուբայդան:
«Իսրայելի հետ փոխանակման գործարքի շրջանակներում մենք հինգշաբթի մյուս կողմին կփոխանցենք Բիբաս ընտանիքի անդամների մարմինները և Օդեդ Լիֆշիցի մարմինը»,-գրել է Աբու Ուբայդան իր Telegram-ալիքում:
Նա հայտարարել է, որ բոլորը Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների զոհ են դարձել։
Գազայում երեք պատանդներ հանձնվել են Կարմիր Խաչին. իսրայելական կողմն ընդունել է նրանց
Քֆիր Բիբասը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պատանդ վերցվելու պահին ինը ամսական է եղել, նրա եղբայր Արիելը՝ չորս տարեկան։ Նրանց տեղափոխել էին Գազա մոր և հոր հետ միասին, վերջինս անկլավից վերադարձել է փետրվարի 1-ին՝ պաղեստինցի բանտարկյալների հետ պատանդների փոխանակման գործարքի շրջանակներում: