Ձյուն կտեղա, լեռնային շրջաններում բուք կլինի. եղանակի տեսություն

Ջերմուկ
Ջերմուկ. Արխիվային լուսանկար
Հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին հատվածներում՝ առատ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ առատ: Մայրաքաղաքում փետրվարի 19-ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։
Նշվում է, որ հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց։