Զելենսկին ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցություններից անմիջապես հետո չեղարկել է այցը Սաուդյան Արաբիա

Զելենսկու այցը Սաուդյան Արաբիա հետաձգվել է մինչև մարտի 10-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ֆոնին Վլադիմիր Զելենսկին հետաձգել է Սաուդյան Արաբիա իր այցը, որը նախատեսված էր փետրվարի 19-ին, հաղորդում է RT-ն:
Նշվում է, որ այցը հետաձգվել է մինչև մարտի 10-ը:
Զելենսկին նաև հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան հանդիպումն անակնկալ էր Ուկրաինայի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի սկզբնական ամսաթիվը վաղուց էր պլանավորված։
Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների առաջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 18-ին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում, այն տևել է 4,5 ժամ:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: