Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Թբիլիսիի օդանավակայանում «դիմավորել» են ձվերով։
Համացանցում հայտնված տեսագրությունում երևում է, որ Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալուց հետո նրա ուղղությամբ ձվեր են նետել և բղավել` դավաճա՛ն, ծախվա՛ծ, դուք ստրուկ եք ու ստրուկ էլ կմնաք։
Հիշեցնենք` երեկ ձվեր էին նետել նաև նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի վրա։