Ռուբիոն և Լավրովը որոշել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար թիմեր նշանակել

Հանդիպման ժամանակ
Կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ սկսել սկսել Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղությամբ աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար նշանակել բարձր մակարդակի թիմեր, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին:
«Ռուբիոն և Լավրովը պայմանավորվել են բարձր մակարդակի թիմեր նշանակել՝ հնարավորինս շուտ սկսելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղությամբ աշխատանքը», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ: Ռուսաստանը ներկայացնում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ամերիկյան բանակցողներ են՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, ինչպես նաև նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ այն «վատ չի անցել»:
Նրա խոսքով՝ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել բոլոր հարցերի շուրջ։ Բանակցությունները տևել են չորսուկես ժամ։