ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Աբինգթոն քաղաքի SPS Technologies գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Աբինգթոնի ոստիկանական բաժանմունքը քաղաքացիներին հորդորել է խուսափել տարածքին մոտ գնալուց, մինչև հրշեջները կդադարեցնեն դրա տարածումը։
Տուժածների, ինչպես նաև հրդեհի պատճառների մասին տվյալներ դեռևս չկան։
Նշենք, որ SPS Technologies ընկերությունն արտադրում է ամրակներ և այլ պահեստամասեր օդատիեզերական, տրանսպորտային, գյուղատնտեսական և արդյունաբերական ոլորտների համար։