Արարատի մարզում «Opel»-ը բախվել է շինության պատին. 19-ամյա վարորդը մահացել է

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի վարչական տարածքում 19–ամյա երիտասարդն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է շինության քարե պատին, որը փլուզվել է։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել ժամը 19.00–ի սահմաններում։
«Վթարի հետևանքով 19-ամյա Մովսես Հ.-ն «Մասիս» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով, մահացել է»,–գրում է կայքը։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։