Լավրովն ու Ուշակովը մեկնում են Էր Ռիադ՝ հանդիպելու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ. Պեսկով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
Փետրվարի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնում են Էր Ռիադ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Փետրվարի 15-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որում, մասնավորապես, հաստատել են փոխադարձ հարգալից երկխոսության վերականգնման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը և պայմանավորվել կանոնավոր շփումների մասին, այդ թվում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստելու համար:
«Այսօր նախագահ Պուտինի հանձնարարությամբ Էր Ռիադ են մեկնում արտգործնախարար Լավրովն ու նախագահի օգնական Յուրի Ուշակովը»,-հայտնել է նա:
Նրա խոսքով՝ սպասվում է, որ վաղը Էր Ռիադում նրանք հանդիպում կանցկացնեն ամերիկացի գործընկերների հետ։ Այն նվիրված կլինի առաջին հերթին ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ համալիրի վերականգնմանը։
«Այն նվիրված կլինի նաև ուկրաինական կարգավորման շուրջ հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը և երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները: Կրեմլի վկայությամբ՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:
Մյունխենում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ էին, հատկապես Ռուսաստանի նկատմամբ. Լավրով
Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառների վերացման անհրաժեշտության մասին և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, նշել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը անհապաղ բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ: