ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում, թե իր հնչեցրած մտքերից հետո ինչու են իշխանությունում կարծում, թե ինքը ՀՀ–ում ՌԴ դեսպանն է։
Մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանին խնդրեցին մեկնաբանել ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն գրառումը, թե «ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանն է» ասուլիս տալիս։
«Երբ իրենք խոսեն, մենք էլ պիտի ասենք` Բրյուսելի՞ դեսպաններն են։ Ամենաթեթև բանը պիտակներ կիրառելն է` Բրյուսելի, Վաշինգտոնի, մոտ 5-10 տարուց էլ կնշեն նաև Պեկինը։ Պեկին էլ կասեն, որովհետև այդ երկրի դերակատարությունն աշխարհում հսկայական տեմպերով աճում է»,– ասաց Քոչարյանը։
ՀՀ 2–րդ նախագահն ընդգծեց` Պեկինի ազդեցությունն է արագ աճում աշխարհում, և լրջագույն սխալ է, որ ՀՀ–ն այդ ուղղությամբ չի աշխատում։