Ո՞ր երկրների քաղաքացիներն են պատիժ կրում Հայաստանի բանտերում

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ավելի քան 300 օտարերկրացի կա։ 2022 թվականի համեմատ նրանց թիվն ավելի քան կրկնակի աճել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հունվարի վերջի տվյալներով` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 318 օտարերկրացի է պահվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նրանց թվում են հետևյալ երկրների քաղաքացիները`
Իրանի Հանրապետություն` 91 անձ,
Ռուսաստան` 51,
Հնդկաստան` 43,
Վրաստան` 28,
Եգիպտոս` 13,
Աֆղանստան` 12,
Թուրքիա` 10,
Իրաք` 8։
Սիրիա, Լիբանան, Մոլդովա, Ուկրաինա` 4,
Բրազիլիա, Կուբա, Մարոկկո, Հորդանան, Տաջիկստան` 3,
Պերու, Հունաստան, ԱՄՆ, Բանգլադեշ, Ալժիր, Եմեն, Ուզբեկստան, Ղրղզստան` 2,
Գվատեմալա, Դոմինիկյան Հանրապետություն, Լատվիա, Գերմանիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Իրան և Նիդեռլանդներ, Լիբանան և Վենեսուելա, ՀԱՀ, Թունիս, Իսրայել, Հարավային Կորեա, Բելառուս, Ղազախստան, Թուրքմենստան` 1:
Հիշեցնենք` 2022 թվականի հոկտեմբերին հայտնել էինք, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 135 օտարերկրացի է պահվում: