ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի տոնը բարյացակամ է եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Կառուցողական, աշխատանքային, բարյացակամ», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Պուտինի և Թրամփի բանակցությունների տոնը:
Ճշտող հարցին, թե արդյոք տոնը երկուստեք բարյացակամ է եղել, Պեսկովը դրական պատասխան է տվել:
Մեկնաբանության տեսագրությունը տեղադրված է լրագրողի Telegram-ալիքում։
Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախագահներն անդրադարձել են նաև այլ թեմաների՝ մերձավորարևելյան կարգավորում, Իրանի միջուկային ծրագիր, տնտեսության ոլորտում ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններ: