Գեղարքունիքում բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
1 մարդ վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է shamshyan.com–ը։ Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Վարորդը տեղում մահացել է, իսկ 1 մարդ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը։