ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Բարզանին անդրադարձել են նաև տնտեսական հարցերին։ Մասնավորապես, նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ։ Զրույցի ընթացքում կարևորվել է բիզնես կապերի խորացումը։