«Մի՛ ճնշեք ինձ». Զելենսկուն Մյունխենում թույլ չեն տվել ուկրաիներեն խոսել

Իր բացման խոսքում Զելենսկին առաջարկել է «ուրիշ ՆԱՏՕ» ստեղծել, եթե Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք չընդունեն:
Sputnik
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն թույլ չեն տվել Մյունխենի համաժողովում ուկրաիներեն խոսել։
«Կարո՞ղ եմ ուկրաիներեն խոսել»,-բացման խոսքից հետո նա անգլերեն դիմել է մոդերատոր Քրիստիան Ամանպուրին, բացասական պատասխանից հետո ավելացրել է․ «Լավ։ Մի ճնշեք ինձ»։
Վերջում Ամանպուրը դիմել է հանդիսատեսին՝ հարցնելով, թե արդյոք որևէ մեկը ցանկանում է հարց տալ Զելենսկուն, բայց ցանկացողներ չեն եղել։
Շոլցը հայտարարել է` Կիևին օգնելու համար պատրաստ է արտակարգ դրություն մտցնել Գերմանիայում
Զելենսկին Մյունխենում հայտարարել է «ուրիշ ՆԱՏՕ» ստեղծելու ցանկության մասին Ուկրաինայի, Բելառուսի, Բալթյան երկրների և Ֆինլանդիայի արևելյան սահմաններով։ Միաժամանակ նա նշել է, որ օրակարգից չի հանի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
«Մենք հավատում ենք, որ անվտանգության ցանկացած երաշխիքի հիմքը պետք է դառնա ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Իսկ եթե ոչ դա, ապա պայմանները, որոնք մեզ թույլ կտան մեկ ուրիշ ՆԱՏՕ կառուցել հենց այստեղ՝ Ուկրաինայում»,-ասել է նա։
Նա նաև հայտարարել է, որ «ուկրաինացիներն ընտրություններ չեն ուզում», իսկ այդպիսի հույս ոնեցողներին առաջարկել է «այլ երկրի քաղաքացիություն ընտրել»:
Նշենք, որ Զելենսկու պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսին։
Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը Կիևին կօգնի բանակցություններ վարել
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ համաձայն է ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելու գաղափարի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն նշել էր, որ դաշինքը Ուկրաինային երբեք Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների արդյունքում անդամակցություն չի խոստացել: