Վարելուց բացի այլ իրավասություն վարորդը չունի.Գալստյան

Sputnik
Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումից հետո սկսկված բոյկոտի արդյունքում երբեմն խնդիրներ են առաջանում ուղեվարձի թանկացումը բոյկոտող ուղևորների և վարորդների միջև։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը երեկ հայտնել էր, որ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև երեկ առաջացել էր վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։
Ըստ Կոստանյանի, վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ։ Sputnik Արմենիան քննչական կոմիտեից տեղեկացել էր, որ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ի դեպ, քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում, ասել է թե` նրանք հսկիչի գործառույթներ են իրականացնելու։
«Վարելուց բացի այլ իրավասություն վարորդը չունի։ Վարորդ-ուղևոր շփումը պետք է մինիմումի հասցվի»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը։