Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, բայց ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 17-18-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 4-6 , 17-18-ին և գիշերը և ցերեկը ևս 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 14-ին, 15-ի գիշերը, 18-ի երեկոյան սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում փետրվարի 14-ի ցերեկը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։