Անապայի մերձակայքում գտնվող Բլագովեշչենսկայա գյուղում հրդեհ է բռնվել պանսիոնատի բնակելի հատվածում ու հանրային սննդի կետում, տարհանվել է 26 մարդ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրությունում։
Հրդեհի մակերեսը հասել Է 1,4 հազար քմ-ի: Տեղում աշխատում են 79 մասնագետներ և 25 միավոր տեխնիկա։
Անապայի վարչակազմի ներկայացուցիչ ԻնելաԲելիխըՏԱՍՍ-ին հայտնել է, որ պանսիոնատի տարածքում տեղակայված է թափված մազութի հետևանքները վերացնող կամավորների գործող շտաբը: