ԱՄՆ-ն և Հնդկաստանը մտադիր են մինչև 2030 թ–ն ապրանքաշրջանառությունը հասցնել 500 մլրդ դոլարի

Դոնալդ Թրամփն ու Նարենդրա Մոդին
Վաշինգտոնում ավելի վաղ կայացել են Թրամփի և Մոդիի բանակցությունները, ինչից հետո նրանք հանդես են եկել հայտարարությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ԱՄՆ–ն և Հնդկաստանը նախատեսում են մինչև 2030 թվականը ավելի քան 2 անգամ ավելացնել երկկողմ առևտրի ծավալները` հասցնելով մինչև 500 մլրդ դոլարի։ Այս մասին ասվում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ հայտարարությունում։
Ի՞նչ կտա Հարավային Կովկասին Պուտին–Թրամփ հեռախոսազրույցը. վերլուծում է Հարությունովը
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համատեղ աշխատել Հնդկաստանում ամերիկյան միջուկային ռեակտորների կառուցման ուղղությամբ։ Վաշինգտոնը նաև հայտարարել է հնդկական շուկայում նավթի և հեղուկացված բնական գազի առաջատար մատակարար դառնալու մտադրության մասին։
Վաշինգտոնը և Նյու Դելին նաև կզարգացնեն համագործակցությունը արհեստական ինտելեկտի և կիսահաղորդիչների ոլորտում:
Ինչպես հայտարարել է Թրամփը, Հնդկաստանն իր հերթին պատրաստ է նվազեցնել ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը: