ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- ասաց նա
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով։
Հիշեցնենք` Տիգրան Բարսեղյանի մարմինը գտել են տանը մահվանից երեք օր անց։
Բարսեղյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը։