ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Մյունխենում վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեքենան մխրճվել է բազմության մեջ, ինչի հետևանքով 15 մարդ է տուժել։
Ականատեսների խոսքով` տուժածների թվում նաև կին և երեխա կա։
Նախնական տվյալով՝ վարորդը միտումնավոր է մխրճվել բազմության մեջ, նրան ձերբակալել են։
Ինչպես գրում է «Bild»-ը, դեպքը տեղի է ունեցել սոցիալական հաստատությունների աշխատակիցների գործադուլի ժամանակ։ «Smart» մակնիշի մեքենայի վարորդը ծնունդով Աֆղանստանից է։
Վրաերթի փաստը հաստատել է նաև Մյունխենի ոստիկանությունը։