Գյումրու ավագանու ընտրությունները կանցկացվեն մարտի 30–ին. ԿԸՀ

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունը կանցկացվի մարտի 30–ին։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ին։ ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների և ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվա համադրումից ակնհայտ է դառնում, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հանձնաժողովի հունվարի 20-ի որոշմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները ևս նշանակվել են 2025 թվականի մարտի 30-ին: Նույն որոշմամբ հաստատվել է արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու