Ձյուն կգա. եղանակի տեսություն

Երևան, ձյուն. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում փետրվարի 13-ի ցերեկը կգրանցվի +5...+7 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 1-3 աստիճան տաքություն։