Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ն Բելգորոդի մարզում մեքենայի է հարվածել. զոհ կա

Վնասված ավտոմեքենա
Վնասված ավտոմեքենա
Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Բելգորոդի մարզի Մոկրայա Օրլովկա գյուղում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի դրոնը Գրայվորոնի շրջանի Մոկրայա Օրլովկա գյուղում մեքենայի է հարվածել։ Մի կին տեղում մահացել է։ Խոսքեր չկան հարազատներին ու մտերիմներին մխիթարելու համար», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։