Մարտուն Գրիգորյանը որոշել է Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվել

Մարտուն Գրիգորյան
Գյումրիում ծնված 44-ամյա Մարտուն Գրիգորյանը, որը պատգամավոր մանդատն առաջին անգամ ստացել է 2007 թվականին, ժամանակին եղել է «Բարգավաճ Հայաստան» և ՀՀԿ խմբակցությունների անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը որոշել է Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվել։ Նա այդ մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեխազրույցի ժամանակ։
«Մոտ օրերս հայտարարություն կանեմ, թե ինչ ձևաչափով եմ մասնակցելու, բայց իշխանության հետ ոչ մի բանակցություն չկա, ոչ մի համագործակցություն չի կարող լինել»,–նշեց պատգամավորը։
Հիշեցնենք նաև` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն մարտին։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու