Գտել են ԱԱԾ գեներալ–մայոր Տիգրան Բարսեղյանի մարմինը

ԶԼՄ տեղեկություններով` նրա մարմինը գտել են տանը մահանալուց 3 օր անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մահացել է ԱԱԾ գեներալ–մայոր Տիգրան Բարսեղյանը։ Այս մասին հայտնում է armlur.am կայքը։
Կայքի տեղեկություններով՝ նրա մարմինը գտել են տանը, մահանալուց 3 օր անց։
Նշենք, որ Բարսեղյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը։