ՔՊ–ն դեմ է 150 դրամի փոխարեն 100 դրամ վճարելուն «Ազգային առաջընթացի» նախագիծը չընդունվեց

Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարան
Նախագծին կողմ քվեարկեցին ավագանու անդամներից 27–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանին չընդունեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Արամ Թորոսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր «Մեկանգամյա օգտագործման» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու համար սակագինը դարձնել 100 դրամ։

«Մենք առաջարկում ենք պահպանել մեկ ուղևորափոխադրման համար բազային 100 դրամ ուղեվարձը, ոչ թե էժանացնում ենք»,– քվեարկությունից առաջ ասաց Թորոսյանը։

Նա նաև նշեց, որ առաջարկվում է պահպանել արտոնությունները, փաթեթները շարունակեն գործել, պարզապես կրկին քննարկում լինի ընդդիմության հետ, որպեսզի որոշ փոփոխություններ մտցվեն և բարելավվեն։
Նախագծին կողմ քվեարկեցին ավագանու անդամներից 27–ը, դեմ էին 30–ը, ձեռնպահ չկար։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Երևանում տրանսպորտով երթևեկելու արտոնություն սահմանվեց նաև ոչ երևանցիների համար