Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15- ի գիշերը սպասվում է ձյուն։
Մայրաքաղաքում փետրվարի 11-ի ցերեկը կլինի 4-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1....-3 աստիճան։