Բացառիկ դեպք. ՌԴ–ի և ԱՄՆ-ի 5-րդ սերնդի կործանիչները ներկայացվել են նույն ցուցահանդեսում

Հնդկաստանի ՌՕՈւ «Yelahanka» ավիակայանում անցկացվում է «Aero India 2025» XV միջազգային օդատիեզերական տեխնիկայի ցուցահանդեսը։
Sputnik
Խոշոր միջոցառմանը մասնակցում են 30 երկրների պատվիրակություններ և ռազմարդյունաբերական ոլորտի ավելի քան 150 տեղական և արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են ցուցադրել սեփական ռազմարդյունաբերության նորագույն մշակումները, ինչպես նաև ծանոթանալ գործընկերների նորություններին։ Նախատեսվում է, որ մի քանի միլիարդ դոլարի գործարքներ կկնքվեն։
Ցուցահանդեսում ներկայացված են նաև ռուսական Սու-57 կործանիչն ու ամերիկյան F-35 Lightning II–ը, երկուսն էլ` հինգերորդ սերնդի։ Այն, որ ռուսական և ամերիկյան կործանիչները ներկայացվում են նույն հարթակում, բացառիկ երևույթ է։ Ու թեև օդանավավարության տեսանկյունից երկու ինքնաթիռներն անհամեմատելի են, պետք է նշել, որ դրանք ռազմատեխնիկական մտքի եզակի օրինակներ են։
Հնդկաստանը ՌԴ-ի հետ հականավային թևավոր հրթիռների գնման պայմանագիր է կնքել
Բացի այդ, ցուցահանդեսը խոստանում է նոր էջ բացել Ռուսաստանի համար ռազմարդյունաբերության ոլորտում ավանդական և այլ գործընկերների հետ համագործակցության առումով։
1 / 15

Օդաչուները քննարկում են ինքնաթիռի բնութագրերը

2 / 15

Լուսանկարչի օբյեկտիվում բազմաթիրախային կործանիչների թռիչքն է

3 / 15

Այցելուները զննում են ինքնաթիռները

4 / 15

F-35 կործանիչ-ռմբակոծիչ

5 / 15

Սու-57-ը պատրաստվում է թռիչքի

6 / 15

XV միջազգային օդատիեզերական տեխնիկայի ցուցահանդեսի այցելուները

7 / 15

XV միջազգային օդատիեզերական տեխնիկայի ցուցահանդեսի այցելուները

8 / 15

«Aero India 2025»-ի վերջին նախապատրաստական ​​աշխատանքները

9 / 15

Հնդկաստանի ռազմաօդային «Surya Kiran» ցուցադրական խումբը

10 / 15

Հնգօրյա միջոցառումն անցկացվում է Հնդկաստանի օդատիեզերական և պաշտպանական կարողությունները ցուցադրելու համար

11 / 15

Եվ կրկին Սու-57-ը

12 / 15

ՌՕՈւ զինծառայողը «Adani Defence and Aerospace» ընկերության տաղավարի մոտ

13 / 15

«Surya Kiran» (SKAT) խմբի ցուցադրական ելույթը

14 / 15

Մալայզիայի ԶՈւ հրամանատարի տեղակալ Մուհամմադ Նորազլան բին Արիսը դիտում է ռուսական Սու-57 կործանիչը

15 / 15

«Aero India 2025»–ի փոքրիկ այցելուն

Հնդկաստանի ՊՆ-ն չեղարկել է չինական դետալներով 400 ԱԹՍ-ների մատակարարման պայմանագրերը