Էլեկտրամեքենաների Հայաստան ներմուծման անմաքս քվոտաների արտոնությունից օգտվում են նաև այն անձինք, ովքեր էլեկտրամեքենաները ներմուծում են ոչ շահագործելու համար, այլ քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով: Արդյունքում ստացվում է, որ այն կազմակերպությունները, որոնք ներմուծում են պահեստամասեր և վճարում օրենքով սահմանված հարկերը, գտնվում են անհավասար պայմաններում, քան այն անձինք, ովքեր, օգտվելով օրենսդրությամբ տրամադրված արտոնությունից, ներկրում են էլեկտամոբիլներ` հետագայում դրանք օգտագործելով քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով։ Հարցը կարգավորելու համար էկոնոմիկայի նախարարությունը լրացում է առաջարկում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Մասնավորապես` էլեկտրամոբիլը Հայաստան ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում սահմանված ժամկետում գրանցման-հաշվառման չներկայացնելու համար առաջրկվում է տուգանքի գումարը ավելացնել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը, այսինքն` 1 միլիոն դրամ։
Ըստ օրինագծի հեղինակների` ներմուծված տրանսպորտային միջոցների պետական գրանցումը կբացառի ներմուծողի կողմից զուտ միայն շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոց ներկրելու, ապա կոմպլեկտավորելու կամ ապամոնտաժելու, մասնատելու և որպես պահեստամաս վաճառելու գործունեություն իրականացնելու և պարտադիր վճարներից խուսափելու միջոցով տրանսպորտային միջոցների ներմուծման ու մասնատման գործողության կատարումը: Թեմայի շուրջ զրուցել ենք Tesla motors Armenia ընկերության ղեկավար Տիգրան Միքայելյանի հետ։
Ըստ Tesla motors Armenia ընկերության ղեկավար Տիգրան Միքայելյանի` 1 միլիոն դրամ տուգանքն աբսուրդի ժանրից է։