ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
Նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հավելենք, որ Փաշինյանը փետրվարի 1-ին տիկնոջ ուղեկցությամբ մեկնել է ԱՄՆ` մասնակցելու «Ազգային աղոթքի նախաճաշին» և «Կրոնի ազատության 5-րդ ամենամյա միջազգային գագաթնաժողովին»։